Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Բժիշկ - հիվանդ հարաբերության միջեւ շուկան է կանգնած

Բժիշկ - հիվանդ հարաբերության միջեւ շուկան է կանգնած

Առողջապահությունը ոլորտ է, որտեղ բոլորը  դժգոհ են: Բժիշկները բողոքում են, որ քիչ աշխատավարձ են ստանում, դժգոհ են նախարարության վարած քաղաքականությունից: Մարդիկ բողոքում են, որ բժիշկները հրաժարվում են իրենց բուժել` արագ եւ անվճար:  Նախարարությունից պնդում են, որ անում են հնարավոր ու անհնարին ամեն բան, որ համակարգը ճիշտ աշխատի… Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում այս շաբաթ քննարկվել են առողջապահության ոլորտին վերաբերող խնդիրներ:


Տարբեր բժշկական հաստատություններ ղեկավարող բժիշկները հավաքվել, փորձում են բուժման լավագույն եղանակը գտնել: « Հիվանդը» առողջապահության ոլորտն է, որ կողմից էլ մոտենալու լինեն, խնդիրներ են գտնելու:

 

Բժիշկ - հիվանդ հարաբերության միջեւ շուկան է կանգնած

Առաջնահերթ պետք է բաժանել առողջապահություն եւ բժշկություն տերմինները՝ համակարծիք են բժիշկները: Դրանք տարբեր ուղղություններ են, որ տարբեր մոտեցումներ են պահանջում:


«Առողջապահությունը եւ բժշկությունը  տարբեր հասկացությունները են եւ խնդիրներն էլ պետք է տարանջատվեն ըստ այդմ:

 

Առողջապահության ոլորտի առաջնային խնդիրներից է կադրերի , մասնագետների  պակասը: Բժշկական համալսարանը ամեն տարի լավ շրջանավարտներ է ունենում, բայց նրանք ավարտելուց հետո նախընտրում են աշխատել արտերկրում»,- ասում է  «Փիրուզյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Փիրուզյանը եւ ավելացնում՝ շուրջ երեք տասնամյակ աշխատում է Բժշկական համալսարանում եւ վստահորեն կարող է պնդել, որ իր ամենից աչքի ընկնող ուսանողները այսօր աշխատում են արտերկրի բուժհաստատություններում:

 

Բժիշկ - հիվանդ հարաբերության միջեւ շուկան է կանգնած Բժիշկ - հիվանդ հարաբերության միջեւ շուկան է կանգնած


«Քանկոր» բժշկական կենտրոնի հիմնադիր Շահեն Խաչատրյանը համակարծիք է: Լավ կադրերի հայրենիքից հեռանալը կանխելը կարեւորագույն խնդիր է, որ առաջնահերթ լուծում է պահանջում: Ըստ նրա,  շտապ քայլեր չձեռնարկելու դեպքում, հետեւանքը աղետալի է լինելու:


«Պետությունը նորմալ չի վճարում բժշկին, որ նա մնա եւ աշխատի իր երկրում: Բժիշկները մնում են Հայաստանում, որովհետեւ սիրում են իրենց երկիրը, բայց դա էլ չափ ունի: Ես վախենում եմ, որ նոր սերունդը  բախվի այն խնդրին, որ կույրաղի վիրահատող բժիշկ չկա: Ես մտավախություն ունեմ, որ մի օր հասնելու ենք նրան, որ Ուկրաինայից, Ռուսասատանից, Վրաստանից են բժիշկներ գալու ու վիրահատություններ անեն այստեղ: Բայց նրանք արդեն մեր բժիշկների նման չեն մտածի մարդկանց մասին, շատ մեծ գումար կուզեն մի վիրահատության համար»,-ասում է նա  ու ընդգծում՝ եզրագծին ենք հասել, առողջապահության ոլորտի վիճակը Հայաստանում  կատաստրոֆիկ վատ է, նույնը, սակայն, չի կարելի ասել  բժշկության մասին: Հայը տաղանդներ ծնող ազգ է, իսկ բժշկությունը մարդ բուժելու արվեստն է: Լավ բժիշկներ շատ ունենք, նրանք պետք է մոտիվացված լինեն, սակայն, իրենց երկրում մնալու աշխատելու համար:

 

Բժիշկ - հիվանդ հարաբերության միջեւ շուկան է կանգնած Բժիշկ - հիվանդ հարաբերության միջեւ շուկան է կանգնած


«Բժշկությունը՝  մարդ բուժելու արվեստն է, որ որեւէ կապ չունի առողջապահության հետ: Բժշկության մեջ շատ են տաղանդավոր մարդիկ, որոնցից յուրաքանչյուրը իր բնագավառում կարողանում է լավագույնս դրսեւորվել: Այլ բան է, սակայն, բուժել կարողանալը, բոլորովին ուրիշ բան՝ բուժելու հնարավորություն ունենալը: Մեր բժիշկները այսօր խայտառակ աղքատ վիճակում են, մենք չենք կարողանում համաշխարհային տեխնոլոգիաներ  օգտագործել, որովհետեւ դրանք չափազանց թանկ են մեզ համար: Բժիշկ - հիվանդ հարաբերության մեջտեղում կանգնած է շուկան: Բժիշկը ստիպված է գումարային հարցեր քննարկել հիվանդի հետ եւ այդպիսով  կորցնում է իր վեհ դերը, դեմքը եւ դառնում՝  սովորական գործակատար: Պիտի տաս, որ բուժենք սկզբունքն է գործում, որովհետեւ այլ կերպ՝ հնարավոր չէ»,- ասում նա:

 

Բժիշկ - հիվանդ հարաբերության միջեւ շուկան է կանգնած Բժիշկ - հիվանդ հարաբերության միջեւ շուկան է կանգնած

 

Խնդրի լուծման իր տարբերակն ունի Վլ. Ավագյանի անվ. բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Տիգրան Քամալյանը: Նրա կարծիքով՝ հարցին շատ ավելի խորքային լուծում է անհրաժեշտ տալ, դեռեւս կրթական մակարդակից պետք է որոշվի՝ ո՞վ է դառնալու բժիշկ, ո՞վ՝ առողջապահության կազմակերպիչ: Երկու ուղղություններին էլ պետք է հավասար կարեւորություն տրվի, քանի որ բժշկի ճիշտ բուժումից պակաս կարեւոր չէ առողջապահության ոլորտի հմուտ կառավարումը:


«Այսօր Հայաստանում  այլ վիճակ է, առողջապահության կազմակերպիչ է դառնում նա, ով ավելի շատ է աչքի ընկնում  կամ ավելի լավ ծանոթ ունի: Բայց այդ գործով զբաղվելու համար մարդը պետք է հատուկ  կրթություն ունենա: Բժիշկը կարող է շատ լավ նեղ մասնագետ լինել, բայց՝ վատ կազմակերպիչ: Մեր առողջապահության կազմակերպիչները այսօր ավելի շատ խանգարում են, քան՝ օգնում գործող բժշկին: Տպավորությունն այնպիսին է, որ նախարարությունից եկած ստուգողը ավելի շատ ինչ- որ կրիմինալ է փորձում գտնել բժշկի աշխատանքում, քան թե առաջարկներ, մեխանիզմներ, որոնք կնպաստեն բժշկի աշխատանքը կարգավորելուն»,- ասում նա:

 

Բժիշկ - հիվանդ հարաբերության միջեւ շուկան է կանգնած Բժիշկ - հիվանդ հարաբերության միջեւ շուկան է կանգնած


Հայկական արյունաբանական ասոցիացիայի նախագահ Երվանդ Հակոբյանի կարծիքով առողջապահության ոլորտի զարգացման գործին մասնակցություն պետք է ունենան երեք օղակներ՝ առողջապահության նախարարությունը, մասնագիտական ասոցիացիաները եւ պացիենտները, որոնց դերը պակաս կարեւոր չէ: Նրանք պետք է վերահսկող ֆունկցիա ունենան: Նմանատիպ օղակի առկայության դեպքում կլինիկաների միջեւ կբարձրանա մրցակցությունը, դաշտը կառողջանա:

 

Բժիշկ - հիվանդ հարաբերության միջեւ շուկան է կանգնած Բժիշկ - հիվանդ հարաբերության միջեւ շուկան է կանգնած


«Ամբողջ  աշխարհում ընդունված է պացիենտների ասոցիացիա հասկացությունը, Հայաստանում նման բան չկա: Այդ ասոցիացիան պետք է հիվանդանոցների լավ ու վատ կողմերի մասին բարձրաձայնի, մյուս հիվանդներին ուղղորդի՝ որտե՞ղ կարելի է դիմել, գումար հայթայթի: Շատ կարեւոր է նաեւ Հայաստանում  բարձրացնել մասնագիտական ասոցիացիաների դերը:  Արտերկրում ասոցիացիաները  մեծ կշիռ ունեն: Մենք պետք է կարողանանք ստեղծել մերը, որ կարողանանք նույն հարթության վրա շփվել, համագործակցել, Հայաստան բերել այն բժիշկներին, որ հեղինակություն ունեն աշխարհում»,- ասում նա:


Ոլորտային խնդիրների լուծման մեջ պացիենտի դերը կարեւորում է նաեւ Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Լազար Եսայանը: Պացիենտը պետք է ազատ լինի իր որոշման մեջ, անձամբ որոշի՝ որ բուժհաստատությունում պետպատվերով բուժվի: Այդ դեպքում կլինիկաների միջեւ առողջ մրցակցություն կսկսվի եւ ծառայությունների որակը կբարձրանա:

 

Բժիշկ - հիվանդ հարաբերության միջեւ շուկան է կանգնած

«Նախարարությունում մի քանի տարի առաջ քննարկվում էր, թե պետպատվերը ո՞ւմ պետք է տրամադրվի: Ես առաջարկեցի  ընտրության հնարավորությունը տալ  պացիենտին: Միայն այդ դեպքում կարելի կլինի մտածել որակի բարձրացման մասին: Եթե հիվանդը ուղղորդված գնում է որոշակի կլինիկա, որակի մասին խոսելը ավելորդ է»,- ասում նա:


 Քննարկումը ամփոփում է նախաձեռնության հիմնադիր -  ղեկավար Գեւորգ  Թադեւոսյանը:


«Ի դեմս առողջապահության նախարարության մենք ունենք համակարգ, որը կենսունակ չէ: Ու դա յուրաքանչյուրիս խնդիրն է: Եթե որպես հիվանդ ես  ծառայություն չեմ ստանում, խնդիրը իմն է, եթե բժիշկը չի կարողանում բուժել՝ խնդիրը իրենն է: Բոլորս համագործակցելով պետք է կարողանանք լուծել խնդիրները»,- եզրափակում է  նա:
 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ